11/01/2017 13:11
Շարապովան կորտ կվերադառնա Շտուտգարտում
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի համար Շտուտգարտի մրցաշարն առաջինը կլինի 15-ամսյա բացակայությունից հետո, հայտնում է iSport.ua-ն։
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին Մարիան որակազրկվել է հակադոպինգային կոմիտեի կողմից՝ արգելված պատրաստուկ օգտագործելու համար։ Ավելի ուշ որակազրկման ժամկետը կրճատվել է՝ կազմելով 15 ամիս։ Քանի որ դրական արդյունք տված դոպինգ-թեսթը Շարապովան հանձնել է 2016 թ. հունվարի 26-ին, հենց այդ օրվանից էլ սկսվում է որակազրկումը։
Այսպիսով՝ արդեն ապրիլի 26-ին ռուս մարզուհին կարող է կորտ մտնել։ Շտուտգարտի մրցաշարի կազմկոմիտեն Wild card է տրամադրել նրան։ Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 24-ին, սակայն վերը նշված պատճառներով Շարապովան կարող է մեկնարկել միայն 2 օր անց։