12/01/2017 17:21
Արգենտինայի հետախուզության ղեկավարին կասկածում են կաշառակերության մեջ
Արգենտինայի դաշնային հետախուզական գործակալության ղեկավար Գուստավո Արիբասը կարող էր մոտ 600 հազար դոլար ստանալ բրազիլական Odebrecht շինարարական հսկայի հետ կապված կոռուպցիան գործի ֆիգուրանտներից մեկից, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով La Nacion–ին։
Խոսքը 2013-ի իրադարձությունների մասին է, երբ Արիբասը, որն այն ժամանակ զբաղվում էր Բրազիլիայում ֆուտբոլիստների տրանսֆերներով։ Նա Շվեյցարիայում իր հաշվին 594 հազար դոլար է ստացել Լեոնարդու Մայրելլեսից, որը կապ ունի Odebrecht շինարարական հսկայի հետ։
Վճարումները կատարվել են սեպտեմբերի 25-27–ից, այսինքն՝ որոշ ընկերությունների հետ բրազիլական շինարարական հսկայի գործունեության վերականգնումից անմիջապես հետո։
Արիբասն ընդունում է միայն 70 հազար դոլարի չափով փոխանցումը։ Նրա փաստաբանի խոսքով՝ այդ գումարը փոխանցվել է Սան Պաուլուում անշարժ գույք գնելու համար։