12/01/2017 15:25
«Մանչեսթեր Յունայթեդը» Ֆելլաինիի հետ պայմանագիրը կերկարաձգի մինչև 2018 թվականը
«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է կիսապաշտպան Մարուան Ֆելլաինիի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ առկա կետը։ 2013 թ. 29-ամյա բելգիացին մանկունիանցիների հետ հնգամյա պայմանագիր է ստորագրել «4+1» տարբերակով, փոխանցում է Sports.ru-ն:
2017 թ. հունվարից Ֆելլաինին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ, սակայն «ՄՅու»-ն որոշել է օգտագործել պայմանագիրը մինչև 2018 թ. ամառը երկարաձգելու հնարավորությունը։
Կիսապաշտպանը մերժել է իտալական ու չինական ակումբների առաջարկները։
«Մանչեսթեր Յունայթեդում» նրա շաբաթական աշխատավարձը կազմում է 120 հազար ֆունտ ստեռլինգ։