13/01/2017 10:53
Ալիկ Սարգսյանը չի հրաժարվի ԱԻ նախարարի պաշտոնից, եթե լին ի առաջարկ. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը: Ալիկ Սարգսյանը թերթի հետ զրույցում ասել է, որ իրեն այդ պաշտոնում նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ:
Սարգսյանը, սակայն, չի հերքել, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի.
«Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ: Եթե ասեմ ցանկություն չունեմ՝ դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել: Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել», - հավելել է նա: