13/01/2017 09:32
Եթե Ծառուկյանը չվերադառնա, Նաիրա Զոհրաբյանը կհրաժարվի ԲՀԿ նախագահի պաշտոնից. «Հրապարակ»
Ամանորի առիթով ԲՀԿ «գալա» հավաքին փոխադարձ ռևերանսներից, կենացասացություններից հետո Աբրահամ Մանուկյանի թևը` Շշի Մելոն, Կարամելի Հարութը և մնացյալը, խիստ հստակ հասկացրել են ԲՀԿ ղեկավարությանը` Նաիրա Զոհրաբյանին, որ եթե Գագիկ Ծառուկյանը չվերադառնա քաղաքականություն, իրենք ԲՀԿ-ից դուրս են գալու և ՀՀԿ «քվոտայով»` ռեյտինգայինով են մասնակցելու ընտրություններին. Աբոն` Շենգավիթ-Մալաթիա «օկրուգում», Մելոն` Կոտայքում: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Իր հերթին Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե Գագոն չեկավ, ինքը հրաժարական է տալու ԲՀԿ նախագահի պաշտոնից և միգուցե այլևս չզբաղվի քաղաքականությամբ: Ի դեպ, երեկ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ռեյտինգայինով ինքը կառաջադրվի կամ Արաբկիր, կամ Մալաթիա-Շենգավիթ տարածքներում», - հավելել է թերթը: