13/01/2017 09:57
Գուրգեն Արսենյանը, հնարավոր է, ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դառնա. «Փաստ»
Պատգամավորական երկարամյա ստաժից հետո ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանը հրաժեշտ կտա պատգամավորական գործունեությանը։
«Փաստ»-ի հավաստի աղբյուրների վկայությամբ՝ Գուրգեն Արսենյանը կանցնի դիվանագիտական աշխատանքի։ ԱԳՆ-ի թերթի աղբյուրների տվյալներով, ամենայն հավանականությամբ, նա կնշանակվի Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
«Որ Արսենյանը դեսպան է աշխատելու, դա հաստատ է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ-ում դեսպան նշանակվելուն, ապա այն դեռևս վերջնական քննարկման անհրաժեշտություն ունի», - հավելել է թերթը: