13/01/2017 14:44
Արցախի հարցով չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները. Կարեն Կարապետյան
Արցախի հարցով չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները, այսօր լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրություն», - ասաց Կ. Կարապետյանը:
Թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները, վարչապետը նշեց, որ այս պահին ինքն անտրամաբանական է համարում խոսել այդ թեմայով:
«Բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը», - նշեց նա:
Խոսելով հարցի լուծման փոխզիջումային տարբերակի մասին, վարչապետը պատասխանեց. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Եկեք այդ մասին խոսենք, երբ կգա ժամանակը: Ես համոզված եմ, որ այս հարցում չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները, քանի որ սա շատ մեծ պատասխանատվություն է», - ընդգծեց Կ. Կարապետյանը: