13/01/2017 17:19
Մահացել է «Լիցեյ» խմբի նախկին երգչուհին
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է ռուսական «Լիցեյ» փոփ խմբի նախկին երգչուհի 33-ամյա Ժաննա Ռոշտակովան: Այս մասին հայտնել է Պրոխոր Շալյապինը՝ Instagram-ի իր էջում, փոխանցում է Lenta.ru-ն:
Շալյապինի խոսքով՝ Ռոշտակովան մահացել է իր հետ հեռախոսով զրուցելուց մի քանի ժամ անց: Արտիստը մանրամասնել է, որ մահվան պատճառ է դարձել կենցաղային դժբախտ պատահարը:
«Ժաննան լոգարանում պառկած է եղել, երբ նրա գլխին պահարան է ընկել: Տանը մարդ չի եղել, և ոչ ոք չի կարողացել նրան օգնել: Նրա դին հայտնաբերվել է մեկ օր անց»,- մանրամասնել է Շալյապինը: