14/01/2017 14:22
«Բարսելոնը» աշխատանքից հեռացրել է տնօրեններից մեկին՝ Մեսիի մասին կարծիք արտահայտելու համար
«Բարսելոն» ֆուտբոլային ակումբի ղեկավարությանը դուր չի եկել թիմի տնօրեն Պերե Գրատակոսի ասած խոսքերը` հարձակվող Լիոնել Մեսիի մասին: Նա պաշտոնանկ է արվել: Ակումբից նշել են, որ նրա անձնական կարծիքը չի համապատասխանում ակումբի տեսակետին, հայտնում է Sports.ru-ն
«Լեո Մեսին ակումբի ամենակարևոր մարդկանցից մեկն է, սակայն «Բարսելոնը» միայն Մեսին չէ, հաղթանակները թիմինն են: Առանց Նեյմարի, Սուարեսի, Պիկեի և մյուս ֆուտբոլիստների Լեոն այսքան լավը չէր լինի»,- ասել է Գրատակոսը:
Հաղորդվում է, որ Պերեն կշարունակի աշխատել «Բարսելոնում»՝ «Մասիյա 360» ծրագրի շրջանակում: