14/01/2017 13:24
Դատարանը որոշում է կայացրել Ջոնի Դեպպի և Էմբեր Հերդի ամուսնության լուծարման մասին
Լոս-Անջելեսի դատարանը ութ ամսվա լսումներից հետո վճռել է լուծարել հոլիվուդյան դերասաններ Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնությունը, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով People պարբերականին:
«Սա հոյակապ օր է: Այն ինչ Էմբերը ցանկանում էր՝ ամուսնալուծությունն էր, և հիմա նա ստացավ դա: Մեջբերելով Ջերալդ Ֆորդի խոսքը` «Մեր երկարատև ազգային սարսափն ավարտվեց»»,- նշել է Հերդի փաստաբան Փիրս O'Դոննելը:
Ինչպես հաղորդվում է, դատարանը մերժել է Դեպի պահանջը՝ իր նախկին կնոջ հանդեպ 100.000 դոլարի տուգանք սահմանել, քանի որ նա երկարաձգել է ամուսնալուծության գործընթացը: