16/01/2017 14:24
Վենեսուելան երկարաձգել է 100 բոլիվարի շրջանառությունը
Վենեսուելայի իշխանությունները մինչեւ փետրվարի 20-ը երկարացրել են երկրում ամենատարածված թղթադրամի՝ 100 բոլիվարի շրջանառությունը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ես որոշեցի թղթադրամի շրջանառությունը եւս մեկ ամսով՝ մինչեւ փետրվարի 20-ը եկարացնել», - ասել է Մադուրոն:
Դեկտեմբերի կեսին Մադուրոն հայտարարել էր 72 ժամվա ընթացքում 100 բոլիվարի շրջանառությունը դադարեցնելու մասին, որի արժեքը «սև շուկայում» այդ ժամանակ հավասար էր ընդամենը մոտ ԱՄՆ 2,5 ցենտի: Սակայն հետո թղթադրամի շրջանառությունը երկարացվեց մինչև հունվարի 2-ը, այնուհետեւ՝ մինչև հունվարի 20-ը: