16/01/2017 20:00
Օզիլը 5-րդ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը 5-րդ անգամ ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Championat.com-ը՝ հղում անելով երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքին:
28-ամյա Օզիլը հավաքել է ձայների 54.4 տոկոսը: Նա առաջ է անցել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսից (33,8 տոկոս) և գերմանական «Քյոլնի» պաշտպան Յոնաս Հեկտորից (4 տոկոս): Վերջին 6 տարում Մեսութ Օզիլը 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին:
Միայն 2014-ին նա զիջել էր Տոնի Կրոսին: