16/01/2017 18:42
Հալեպը լքում է Australian Open-ը
Աշխարհի 4-րդ ռակետ Սիմոնա Հալեպը զիջել է ամերիկուհի Շելբի Ռոջերսին։ Անընդմեջ երկրորդ տարում ռումին թենիսիստուհին հեռանում է Մելբուռնից առաջին շրջանի արդյունքներով։
Ռոջերսը լավ է սկսել խաղը և ավելացրել գնդակի յուրաքանչյուր խաղարկումից հետո։ Իսկ Հալեպը, ընդհակառակը, պասիվ էր, հաճախ էր վրիպում՝ կորցնելով կարևոր միավորներ։
Շելբի Ռոջերս (ԱՄՆ)- Սիմոնա Հալեպ (Ռումինիա)- 6 ։ 3, 6 ։ 1 ։