16/01/2017 17:28
ՌԴ-ը, Բելառուսը և Ղազախստանը ծրագրում են արժույթի վերահսկողության համաձայնագիր ստորագրել
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը ծրագրում են արժույթի վերահսկողության ոլորտում համաձայնագիր ստորագրել, փոխանցում է ТАСС-ը:
ՌԴ կառավարության կարգադրության մեջ նշված է, որ կառավարությունն ընդունել է Ֆինանսների նախարարության առաջարկը «արժույթի վերահսկողության ոլորտում Դաշնային հարկային ծառայության և Բելառուսի ազգային բանկի փոխգործակցության մասին արձանագրություն ստորագրելու մասին և արժույթի վերահսկողության ոլորտում Դաշնային հարկային ծառայության և Բելառուսի Պետական վերահսկողության կոմիտեի փոխգործակցության մասին արձանագրություն ստորագրելու մասին»:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ստորագրած կարգադրությունը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: