17/01/2017 09:57
Քոչարյանն ԱՄՆ-ում տուն է գնել և հիմնականում այնտեղ է բնակվում. ՀԺ
«Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է բնակվում:
Մամուլի հրապարակումների համաձայն, նա այնտեղ շքեղ տուն է գնել և կյանքի մեծ մասն ընտանիքով այնտեղ է անցկացնում:
«Ի դեպ, կարծիք կա, որ նա Հայաստանից մեկնել է հատկապես այն պատճառով, որ ցույց տա, թե ընդհանրապես չի խառնվում ներքաղաքական և նախընտրական գործընթացներին:
Հիշեցնենք, որ նրա անվան հետ է կապվում Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը: Կարծիք կա, որ Քոչարյանի հետ որոշակի քաղաքական պայմանավորվածություն ունեն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ ուժ» կուսակցությունը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու այլք: Եվ հեռու մնալով՝ Քոչարյանը չի ցանկանում վնասել այս ուժերին, քանի որ իր անունը բացասական ազդեցություն կարող է թողնել սույն ուժերի վրա»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: