17/01/2017 13:23
«Բարսելոնն» ու «Ատլետիկոն» միացել են Դիեգո Կոստայի համար մղվող պայքարին
«Բարսելոնն» ու «Ատլետիկոն» մտադիր են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո գնել «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը, ում ծառայություններով նաև չինական ակումբներն են հետաքրքրված, փոխանցում է Sports.ru-ն:
Իսպանական ակումբները դեմ չեն՝ օգտվելու լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ 28-ամյա ֆուտբոլիստի բախումից։
Հաղորդվում է, որ «Բարսելոնի» ներկայացուցիչներն արդեն կապվել են Կոստայի շրջապատի հետ, իսկ «Ատլետիկոն» նրա վերադարձը հնարավոր է համարում այն պատճառով, որ Անտուան Գրիզմանն ամռանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Չինաստանում Կոստային տարեկան 30 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է խոստացվել։