17/01/2017 09:48
Ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնում, հնարավոր է, նշանակվի Արմեն Աշոտյանը. «Ժամանակ»
Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում: Ավանդաբար շտաբի անդամները ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և իշխանության համար կարևոր պաշտոնների են նշանակվում:
«Ժամանակի» տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական քարոզարշավը համակարգելու են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը: Եթե ընտրություններն առանց մեծ էքսցեսների և Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ընթանան, չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը, թեև այդ պաշտոնին հավակնում են նաև ԱԺ ներկա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: