17/01/2017 18:23
«Մանչեսթեր Սիթին» Մեսսիի համար պատրաստ է 100 մլն ֆունտ ստեռլինգ վճարել
«Մանչեսթեր Սիթին» տեղեկացրել է «Բարսելոնին», որ պատրաստ է 100 մլն ֆունտ ստեռլինգ վճարել հարձակվող Լիոնել Մեսսիի համար, հայտնում է Sport-express.ru-ն։
Բացի այդ, անգլիական ակումբը պատրաստ է 29-ամյա արգենտինացուն շաբաթական 800 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ վճարել։ Ակումբների միջև բանակցություններ են ընթացել անցած ամսվա վերջում, սակայն առաջարկություն այդպես էլ չի ներկայացվել։
Այդուհանդերձ, կատալոնացիների հետ Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը կլրանա հաջորդ տարի, և նա առայժմ չի պայմանավորվել երկարաձգման վերաբերյալ։