17/01/2017 14:16
Մոսկվան դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին
Մոսկվան դեմ է Բելառուսից ռուս հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Լապշինն ունի նաև Իսրայելի քաղաքացիություն:
«Մենք դեմ ենք նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք դեմ ենք նաև լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը», - հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները, որը միաժամանակ ունի նաև Իսրայելի քաղաքացիություն», - ասել է Լավրովը: