17/01/2017 12:09
Bloomberg. Լոնդոնը մտադիր է դուրս գալ եվրոպական միասնական շուկայից
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Brexit-ի վերաբերյալ իր ելույթում նախատեսում է հայտարարել ապրանքների և ծառայությունների եվրոպական միասնական շուկայից դուրս գալու Լոնդոնի մտադրության մասին, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին։
Նշվում է, որ այս դեպքում Լոնդոնը Եվրամիության հետ համագործակցության պայմանների վերաբերյալ բանակցությունները կսկսի «մաքուր էջից»՝ այս կերպ հրաժարվելով առևտրային դաշինքում «մասամբ դուրս գալու, մասամբ մնալու» գաղափարից։