18/01/2017 13:00
Եթե Հեան «Ռեալ» տեղափոխվի, «Մանչեսթեր Յունայթեդը» կգնի Օբլակին
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում, փոխանցում է Sport-express.ru-ն: Անգլիացիները հետևում են սլովենացի խաղացողի ելույթներին, որովհետև հենց նա կփոխարինի Դավիդ դե Հեային, եթե վերջինս որոշի տեղափոխվել «Ռեալ»։
Միևնույն ժամանակ մանկունիանցիների ղեկավարության գլխավոր խնդիրը դե Հեային իրենց շարքերում պահելն է։ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն պայմանագրի երկարաձգման առաջարկ է ներկայացրել իսպանացի ֆուտբոլիստին։ Ըստ դրա՝ 26-ամյա դարպասապահը շաբաթական ավելի քան 200 հազար ֆունտ ստեռլինգ աշխատավարձ կստանա։