18/01/2017 17:18
Դավոսի համաժողովում ելույթ կունենա Աֆղանստանից ժամանած կանանց նվագախումբը
Աֆղանստանի՝ կանանցից բաղկացած առաջին նվագախումբը պատրաստվում է նվագել Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնակիցների համար, որն ընթանում է շվեյցարական Դավոսում, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Զոհրա» նվագախումբը, որը բաղկացած է իգական սեռի 13-ից մինչև 20 տարեկան 35 մասնակիցներից, հինգշաբթի և ուրբաթ ելույթ կունենա ամբողջ աշխարհից ժամանած 3 հազար թոփ-մենեջերների և քաղաքական գործիչների առջև:
ԶԼՄ-ները նշում են, որ նվագախմբի շատ մասնակիցների համար ելույթ ունենալու որոշումը շատ հաճախ ռիսկի հետ է կապված, քանի որ Աֆղանստանում գործում են հանրային վարքագծի խիստ նորմեր, որոնք արգելում են կանանց հանրային ելույթները: