18/01/2017 16:50
Վիգեն Սարգյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են անվտանգության բնագավառում ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 18-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական Միության արտաքին հարցերով ծառայության համընդհանուր անվտանգության և պաշտպանության հարցերով ներկայացուցիչ տիկին Կլարա Գանսլանդտին և ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն, հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է Երևանում մեկնարկող ԵՄ Համընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության դասընթացների շրջանավարտների համաժողովի անցկացումը:
Վիգեն Սարգսյանը կարևորել է անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ ուսումնական ծրագրերն ու դրանցում Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության և պաշտպանության բնագավառում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին առնչվող հարցեր: