18/01/2017 17:40
Դիեգո Կոստան վերսկսել է մարզումները «Չելսիում»
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան վերսկսել է մարզումները թիմի կազմում, հայտնում է Sports.ru-ն:
Նախօրեին նա «Չելսիի» մարզաբազայում աշխատել է անհատական ծրագրով։
Իսպանիայի ազգային հավաքականի 28-ամյա հարձակվողը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ բախման արդյունքում բաց է թողել «Լեստերի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպումը։
Հաղորդվել է, որ բախման պատճառը Կոստայի նկատմամբ չինական «Տյանցզինի» հետաքրքրությունն է, որը ֆուտբոլիստին տարեկան 30 մլն ֆունտ ստեռլինգ աշխատավարձ է առաջարկել։