18/01/2017 14:31
Մեսսի. Ես ու Ռոնալդուն փոխադարձ հարգանք ունենք
«Բարսելոնի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի հանդեպ իր վերաբերմունքի մասին, ինչպես նաև պատասխանել այն հարցին, թե երկար տարիների ընթացքում ինչն է իրեն մոտիվացնում ֆուտբոլում, փոխանցում է Championat.net-ը:
«Ես ու Ռոնալդուն փոխադարձ հարգանք ունենք։ Նա մեծագույն ֆուտբոլիստ է և մեծագույն նվաճումների է հասել։ Ինչ վերաբերում է իմ մոտիվացիային, ապա այն ակումբիս ու երկրիս համար մրցանակներ նվաճելու ցանկությունն է։ Այդ իսկ պատճառով ես երբեք չեմ նայում անցյալի իմ հաջողություններին։ Հնարավոր է՝ դա կանեմ կարիերան ավարտելուց հետո, սակայն հիմա միայն առաջ եմ նայում ու ձգտում նոր հաղթանակների»,- ասել է Մեսսին: