18/01/2017 18:20
Ռիվալդոն՝ «Բարսելոնի» աշխատակիցների շարքում
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Ռիվալդոն դարձել է կատալոնյան ակումբի աշխատակից, փոխանցում է Sport-express.ru-ն:
Բրազիլացին միացել է կատալոնացիների FCB Legends թիմին, որը մասնակցում է բարեգործական խաղերի ու «Բարսելոնի» դեսպանն է ողջ աշխարհում։
Կիսապաշտպանն իսպանական թիմում հանդես է եկել 1997-2002 թթ.։
Այդ ժամանակահատվածում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Եվրոպայի Սուպերգավաթն ու Իսպանիայի գավաթը։