19/01/2017 09:44
Շուտով կստորագրվի ԱՄԷ-ՀՀ վիզային ռեժիմը վերացնելու համաձայնագիրը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրել է, որ կառավարության հինգշաբթի կայանալիք նիստում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կներկայացնի կառավարության որոշման մի նախագիծ, որով Արաբական միացյալ Էմիրություններ ՀՀ քաղաքացիների մուտքի արտոնագրային ռեժիմը կվերացվի: Այս որոշումից հետո պետք է երկու երկրների կառավարությունները ստորագրեն համաձայնագիր վիազային ռեժիմը վերացնելու մասին:
ՀՀ արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել «ՀՀ կառավարութան և ԱՄԷ-ի կառավարության միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» կառավարության որոշման նախագծին: