19/01/2017 09:39
Սեյրան Օհանյանին ընդդիմադիր լինելու պատճառով գուցե հեռացնեն ԵԿՄ-ից. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով, առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը:
«ԵԿՄ ղեկավարությունն, ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից: Օրերս ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը ևս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր է դարձել», - գրել է թերթը: