19/01/2017 14:18
ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Հայաստան ներքին անձնագրերով
Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխությունները կատարելու մասին առաջարկը, ըստ որի ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի խոսքով՝ այս որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքը մեծացնելուն:
Նրա խոսքով՝ ակնկալվում է մինչև ամառ ավարտել գործընթացը: