19/01/2017 20:00
ԶԼՄ-ներն իմացել են Ջորջ Քլունիի ընտանիքի առաջիկա «կրկնակի» համալրման մասին
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ իրավաբան Ամալ Քլունին (Ալամուդդին), դառնալու են ծնողներ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, այդ մասին գրում է In Touch со-ն՝ վկայակոչելով ամուսնական զույգի շրջապատի աղբյուրներին: ԶԼՄ-ի իրազեկիչի տվյալով՝ Քլունիներն սպասում են զույգ երեխայի:
«Երբ Ամալը և Ջորջն իմացան, որ երկվորյակ է լինելու, նրանք զարմացած էին, բայց նաև փոքր-ինչ վախեցած, որովհետև երկուսն էլ միշտ համարում էին, որ մեկ երեխան բավական է:
Բայց նորությունն այն մասին, որ երեխաները տղա ու աղջիկ են, նրանց շատ է ուրախացրել: Նրանք այն զգացողությունն ունեն, որ ընտանեկան ջեքփոթ են շահել»,-պատմել է աղբյուրը:
Նաև հաղորդվում Է, որ սաղմնավորումը կատարվել է էքստրակորպորալ բեղմնավորման օգնությամբ (ԷԿԲ), և որ ընթացակարգերը զույգի համար դյուրին չեն եղել, քանի որ միսիս Քլունին երկյուղում է բժշկական գործողություններից՝ կապված հատկապես ներարկումների հետ:
55-ամյա Ջորջը և 38-ամյա Ամալը պաշտոնապես չեն հաստատել ընտանիքի առաջիկա համալրման վերաբերյալ տեղեկատվությունը:
Հունվարի 18-ին հայտնի է դարձել, որ զույգը ժամանել է Դավոսում (Շվեյցարիա) ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովին: Ամալը հրավիրված էր Women of Impact երեկույթին, որը նվիրված է ազդեցիկ կանանց և անցկացվում է միջոցառման շրջանակներում: Ջորջի և Ամալի հարսանիքը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Վենետիկում: Զույգը նշանվել էր 2014 թվականի ապրիլին: Ալամուդդինը ծնվել է Լիբանանում, ավարտել Է Օքսֆորդի համալսարանը և Նյու Յորքի իրավաբանական դպրոցը: 2011 թվականին դարձել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանը: