19/01/2017 13:52
Ալեքսանդր Լապշինի գործով Ալիևի իշխանությունը գտնվում է միջազգային խաղից դուրս. Քոչարյան
Հայկական կողմը զբաղվում է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով, ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Դժվար է կանխատեսել, թե ինչպես կլուծվի հարցը, քանի որ Ալիևի իշխանությունն անտեսում է միջազգային իրավունքի ցանկացած նորմ, գտնվում է միջազգային խաղից դուրս: Տվյալ դեպքում կոպտորեն խախտվել է տեղաշարժի ու խոսքի ազատությունը», - կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Շ.Քոչարյանը:
Նրա խոսքով, այդ հարցով եղել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականը, որը կարելի է դրական գնահատել: