20/01/2017 10:04
Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Զարուհի Փոստանջյանին. «Ժամանակ»
Երեկ տեղի ունեցած «Ժառանգություն» կուսակցության վարչության փակ նիստը շատ թեժ է անցել:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ երբ դրվել է հարցը, թե ինչ ձևաչափով և ում հետ համագործակցելով պետք է մասնակցել ընտրություններին՝ Զարուհի Փոստանջյանը միջամտել է և Արմեն Մարտիրոսյանին ասել, որ իր ձեռքերն էլ են Մարտի 1-ի արյունով թաթախված, երբ համագործակցում է Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի հետ: Այդ պահին Արմեն Մարտիրոսյանը փորձել է ապտակել Փոստանջյանին, սակայն միջամտել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո նիստն ավարտվել է:
Հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը Փոստանջյանին չկորցնելու համար հնարավոր է որոշում կայացնի առհասարակ չմասնակցել ընտրություններին: Դրան զուգահեռ, «Ժառանգության» ղեկավարը հիմա վերջին փորձն է անում «Ելք» դաշինքին, Սեյրան Օհանյանին, Օսկանյանին ու Գագիկ Ծառուկյանին միավորելու, և եթե այդ նախաձեռնությունը ևս տապալվի, չի բացառվում, որ որոշում կայացվի, առհասարակ չմասնացել ընտրություններին: Այդ դեպքում Արմեն Մարտիրոսյանը կհանգրվանի կամ Սեյրան Օհանյանի կամ Գագիկ Ծառուկյանի ցուցակում: