20/01/2017 11:15
Նոր պայմանագիրը Մեսսիին կդարձնի աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է ընդունել ակումբի՝ պայմանագրի երկարաձգմանը միտված առաջարկը, փոխանցում է Sport-express.ru-ն։
Արգենտինացին գոհ է նոր համաձայնագրից, որը նրան կդարձնի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ողջ աշխարհում։
Այժմ այդ կարգավիճակն ունի նրա համերկրացին՝ Կառլոս Տևեսը, որը չինական «Շանհայ Շենհուայում» շաբաթական ավելի քան 700 հազար եվրո է ստանում։
Սպասվում է, որ Մեսսիին նոր պայմանագիրը կներկայացվի մինչև հունվարի վերջը։ Այն կկնքվի մինչև հարձակվողի կարիերայի ավարտը ժամկետով։