20/01/2017 13:06
Բելառուսը որոշել է բլոգեր Լապշինին արտահանձնել Ադրբեջան. ՀՀ փաստաբանների պալատը մասնագիտական օժանդակություն կցուցաբերի նրան
Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Facebook-յան իր էջում գրել է, որ այս որոշումը կարող է բողոքարկվել Մինսկի քաղաքային դատարան՝ 10-օրյա ժամկետում։
«Որոշումը դեռ չեն տրամադրել Ալեքսանդր Լապշինի փաստաբաններին։ Վերջիններիս հաջողվել է քաղվածք կատարել որոշումից։ Փաստաբանների պալատի կողմից ստեղծված աշխատանքային խումբը աշխատում է այս հարցով և իր հնարավորությունների սահմաններում մասնագիտական օժանդակություն կցուցաբերի Լապշինին։ Ալեքսանդր Լապշինը մեր պաշտպանության կարիքն ունի։ Բոլոր իրավաբան և լրագրող գործընկերներիս կոչ եմ անում միանալ Ալեքսանդր Լապշինի պաշտպանությանը», - նշել է Ա. Զոհրաբյանը: