21/01/2017 09:20
Ծառուկյանի դաշինքը բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ. «Հրապարակ»
Երեկ փակ դռների ետևում կայացել է ՀԺԿ 9-րդ համագումարը, որին չեն մասնակցել ոչ հյուրեր, ոչ լրագրողներ։ Ժամանակին Հայաստանի ժողովրդական կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն էր և համագումարներն էլ բաց էր անում, որոնք լայնորեն լուսաբանվում էին մամուլում։
Վերջին շրջանում կուսակցության շարքերը նոսրացել են, իսկ ՀԺԿ ղեկավարությունը չափազանց քչախոս է դարձել. գրել է «Հրապարակը»՝ հավելելով, թե իրենք տարիներ շարունակ փորձում են ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույց անել, բայց ապարդյուն։ Երեկ նա վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։
«Հրապարակը» տեղեկացնել է, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքն այս օրերին բանակցում է Ստեփան Դեմիրճյանի հետ, որի բարեհաջող ավարտից հետո նրան, ըստ ամենայնի, կգրեն կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակում։