21/01/2017 17:29
«Մանչեսթեր Սիթին» ռեկորդային գումար է վճարել 13-ամյա պաշտպանի համար
«Մանչեսթեր Սիթին» հրավիրել է «Սաութենդ Յունայթեդի» 13-ամյա պաշտպան Ֆինլի Բեռնսիո, փոխանցում է Sport-express.ru-ն:
«Քաղաքաբնակները» նրա համար վճարել են 175 հազար ֆունտ ստեռլինգ։ Նշված գումարը ռեկորդային է այդ տարիքի ֆուտբոլիստների համար։
Եթե Բեռնսն իրեն դրսևորի «Սիթիի» երիտասարդական թիմում, «Սաութենդը» ևս 75 հազար կստանա։
Խաղացողի ծառայություններով նաև «Լիվերպուլը», «Չելսին» ու «Արսենալն» են հետաքրքրված։