21/01/2017 13:09
Ջերարդը փետրվարից կսկսի աշխատել «Լիվերպուլի» ակադեմիայում
«Լիվերպուլի» նախկին ավատգ Սթիվեն Ջերարդը վերադառնում է մերսիսայդյան ակումբ, հայտնում է Sports.ru-ն:
Հաջորդ ամսվանից Ջերարդը, ով վերջերս է ավարտել խաղացողի կարիերան, մարզիչ կաշխատի «Լիվերպուլի» ակադեմիայում։
«Վերադառնում եմ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց։ Այդ որոշումն ընդունվել է ոչ միայն զգացումներով, քանի որ կարող եմ ինչ-որ բան առաջարկել «Լիվերպուլին»։ Չեմ կարծում, որ անհրաժեշտ է բացատրել, թե այդ ակումբն ինչ է նշանակում ինձ համար։ Դա լուրջ տարբերակ էր, և ես ուզում էի համոզվել, որ այն նշանակալից դերակատարում է, և ես կարող եմ օգտակար լինել»,-ասել է Ջերարդը։