21/01/2017 12:15
Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Australian Open-ի չորրորդ շրջան
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը հաջողությամբ հաղթահարել է Australian Open-ի երրորդ փուլի արգելքը՝ երկու սեթում առավելության հասնելով Նիկոլ Գիբսի նկատմամբ, փոխանցում է Sport-express.ru-ն։
Հաջորդ փուլում նա կհանդիպի Չեխիայի ներկայացուցիչ Բարբարա Ստրիցովայի հետ։
Եվս մեկ խաղում խորվաթուհի Միրյանա Լուչիչ-Բարոնին երեք սեթում հաղթել է հույն Մարիա Սակկարիին։ Չորրորդ շրջանում նա կխաղա Ջենիֆեր Բրեդիի հետ, որը սենսացիոն հաղթանակ է տոնել ռուս Ելենա Վեսնինայի նկատմամբ։
Սերենա Ուիլյամս (ԱՄՆ, 2) - Նիկոլ Գիբս (ԱՄՆ) - 6 : 1, 6 : 3
Լուչիչ-Բարոնի (Խորվաթիա) - Սակկարի (Հունաստան) - 3 : 6, 6 : 2, 6 : 3