Կինոն փող է սիրում, առանց դրա դժվար է լավ ֆիլմ նկարելը. Բաբկեն Չոբանյանը՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի և անձնական կյանքի մասին

21/01/2017 16:49

Կինոն փող է սիրում, առանց դրա դժվար է լավ ֆիլմ նկարելը. Բաբկեն Չոբանյանը՝ «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի և անձնական կյանքի մասին


Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Բաբկեն Չոբանյանն այն երիտասարդ դերասաններից է, ովքեր գրեթե միշտ ընդգրկված են լինում լավագույն նախագծերում: Պատճառը, հավանաբար, դերասանի ոչ միայն համոզիչ խաղն է, այլ նաև աչքի ընկնող արտաքինն ու ձայնային տվյալները:

Հանդիսատեսը նրան կհանդիպի նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» գեղարվեստական ֆիլմում՝ հատուկջոկատային Արմանի կերպարում, որի պրեմիերան տեղի կունենա հունվարի 27-ին: Հենց այս թեմայով էլ Aysor.am-ը զրուցել է դերասանի հետ:

- Պարոն Չոբանյան, վերջերս նկարահանվեցիք ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմում, որտեղ մարմնավորում եք հատուկջոկատայինի: Բարդ չէ՞ր այդ կերպարում նկարահանվելը, հատուկ պարապմունքների մասնակցե՞լ եք նրանց հետ:

- Նախ ասեմ, որ այս ֆիլմի նկարահանումը շատ հետաքրքիր, հաճելի, բայց և բարդ պրոցես էր: Ցանկացած կերպարի մարմնավորելն էլ հեշտ չէ, բայց այս դեպքում դժվարությունն ավելին էր, քանի որ հատուկ ջոկատայինի ես ներկայացնում: Բազում նրբություններ կան, որոնցից գլուխ չէինք հանի առանց մասնագետների օգնության և ներկայության: Տեսարանն ու կերպարը լիարժեք և համոզիչ չէր ստացվի:

- Եղե՞լ են տեսարաններ, որոնց ընթացքում դժվարացել եք, կամ, գուցե, տուժել:

- Ոչ, մեր անվտանգությունն ապահովված էր: Դժվարություններն առավել շատ ֆիզիկական առումով են եղել: Չէ՞ որ կոփված տղաներ են հատուկջոկատայինները: Նման կերպարում հանդես գալով՝ հասկանում ես, թե նրանք իրականում ինչ «բեռի տակ» են, ինչ պատասխանատվություն են կրում և ինչ մարզավիճակում պետք է լինեն: 

- «Կյանք ու կռիվ» ֆիլմի առաջին հատվածում հատուկջոկատային Արմանի երիտասարդությունը մարմնավորում էր դերասան Սամվել Թոփալյանը, «Կյանք ու կռիվ 2»-ում կերպարի հասուն տարիքը դուք եք ներկայացնելու: Նկատելի է, որ բավական նման դերակատարների են ընտրել: Սպասո՞ւմ էիք, որ հենց այս կերպարը ներկայացնելու առաջարկ կստանաք:

- Ճիշտն ասած՝ ոչ, չէի սպասում: Բայց սցենարը կարդալիս շատ էի հավանել Արմանին և ուրախացա, երբ իմացա, որ հենց նրան եմ ներկայացնելու: Բոլոր դերասաններն են շատ նման, ինձ թվում է՝ ամենաքիչ նմանը ես և Սամվելն ենք (ժպտում է):

- Դուք և Սամվելը նկարահանումներից առաջ խորհրդակցե՞լ եք, փորձե՞լ եք Ձեր խաղերը նմանեցնել:

- Նմանեցնելու խնդիր չի եղել: Նույն մարդուն ենք ներկայացնում ու հենց սկզբից էլ Մհերի (Մհեր Մկրտչյան ռեժ.) հետ խորհրդակցել ենք ու հասկացել՝ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի կերպարի բնավորությունը տարիներ անց չկորի: Չէ՞ որ երկու տարբեր մարդ նույն մարդուն են ներկայացնում ու պետք է առանձնահատկությունները պահպանվեն: Ես և Սամվելը միմյանց հետ որոշ բաներ ճշտեցինք, բայց հետո ամբողջ հույսս ռեժիսորն էր, ով պետք է հետևեր, որ շատ չշեղվեմ երիտասարդ Արմանի բնավորությունից:

- Ֆիլմի առաջին մասում Արմանի և Սոֆիի սիրային պատմությունը շատերին է հուզել: Արդյոք սիրային այդ գիծը շարունակվում է նաև նոր ֆիլմում:

- Այո, երկու ֆիլմում սիրո պատմությունն առկա է, չէ՞ որ կյանքն առանց սիրո հնարավոր չէ: Սերն այն զգացումն է, որն անգամ պատերազմի մեջ է մեզ ուժ տալիս: Եթե ուշադիր վերլուծենք, ինչ-որ չափով ամեն ինչ հանուն սիրո էր… Ինչ վերաբերում է Արմանի և Սոֆիի սիրուն, ապա չէի ցանկանա շատ փակագծեր բացել: Քանի որ ֆիլմը շուտով էկրաններին կլինի, հետաքրքրությունը թող պահպանվի (ժպտում է)…

- Ի դեպ, ասում են՝ Մհեր Մկրտչյանի հետ աշխատելը որքան հաճելի, նույնքան էլ բարդ է…

- Դա շատ անհատական, սուբյեկտիվ ընկալում է. սկզբում ինձ համար էլ բարդ էր, մինչև սկսեցի հասկանալ, թե ինչ է ուզում, ինչ պահանջներ ունի ինձանից ռեժիսորը: Ցանկացած ռեժիսոր-դերասան համագործակցության մեջ էլ այդպես է: Առհասարակ, երբեք էլ հեշտ չի լինում, հետաքրքիր է լինում: Համագործակցությունն առաջարկով ու համաձայնվելով, պայմանագիր կնքելով չի սկսվում, այլ  այն պրոցեսից է սկսվում, երբ երկուսով սկսում են կերպար ստեղծել: Ամենակարևոր պայմանն է՝ ընդհանուր լեզու գտնեն, հասկանան՝ ի՞նչ են ուզում ստեղծել: Այլ բան, որ մեկի հետ մի քիչ ավելի շուտ ես մերվում, մեկի հետ՝ մի քիչ ավելի ուշ: Մհերի դեպքում, միանշանակ, կարող եմ ասել՝ մեծ հաճույքով եմ աշխատել: Ուրախ եմ, որ նման առիթ ունեցա:

- «Կյանք ու կռիվ» առաջինը տեսել եք, երկրորդում՝ անմիջական մասնակցություն ունեցել: Եթե համեմատելու լինեք, շա՞տ են տարբերվում միմյանցից այս երկու ֆիլմերը:

- Ինձ թվում է՝ համեմատելու դեպքում կմոլորվենք, թեև՝ չհամեմատելն էլ դժվար կլինի: Որքան էլ նույն պատմության շարունակությունն է, այնուամենայնիվ, տարբեր ֆիլմեր են ստացվել: Իսկ տարբերը չի ենթադրում ավելի լավը կամ վատը, ուղղակի տարբեր են իրենց տեսարաններով, դերասաններով ու խնդիրներով: Եթե նույնիսկ առաջինը չես տեսել, միևնույն է, երկրորդը կարող ես հանգիստ նայել ու հասկանալ: Ամեն մեկն առանձին լիարժեք ֆիլմ է:

- Կարծում եմ՝ պատասխանատվությունը կրկնապատիկ է, քանի որ ֆիլմի առաջին հատվածը շատ մեծ հաջողություն ունեցավ: Ավելին, մինչ այսօր քննադատական որևէ կարծիք չի հնչել:

- Չեմ կարծում, թե պատասխանատվությունը դրանից է մեծանում: Ցանկացած աշխատանք էլ պատասխանատվություն է պահանջում: Ցանկալի է՝ լավ ավանդույթը շարունակվի, ֆիլմի երկրորդ հատվածն էլ նույնչափ սիրով ընդունվի ու ընկալվի:

- Պարոն Չոբանյան, որպես Հայաստանում ապրող և աշխատող դերասան՝ որքանո՞վ եք գոհ մեր երկրում դերասանի կարգավիճակից, զբաղվածությունից:

- Կարգավիճակից երկար կարելի է խոսել, գոհ լինելու առիթներ քիչ կան: Շուկան փոքր է, ընտրությունը՝ քիչ: Անձամբ ես, դժգոհելու քիչ առիթ ունեմ, բայց այնպես էլ չի, որ գոհ եմ: Մեր երկիրը փոքր է, ինչը բազմաթիվ խնդիրներ է առաջացնում: Եվ հետո, կինոն փող է սիրում, առանց դրա դժվար է լավ ֆիլմ նկարելը: Եթե պետական աջակցություն լինի, կինոյին ճիշտ վերաբերմունք ցուցաբերվի ու ֆինանասական խնդիրներ չլինեն, շատ ավելի լուրջ ու հետաքրքիր, լավ գործեր կստեղծվեն, դերասանն էլ միշտ զբաղված ու պահանջված կլինի:

- Դուք այն դերասաններից եք, ովքեր գրեթե միշտ ընդգրկվում են մերօրյա լավագույն հայ ռեժիսորների ֆիլմերում: Ցանկացած մասնագիտության մեջ շատերը նման պահանջարկը երբեմն կապում են ծանոթ-բարեկամի հետ: Ձեր ոլորտում և՞ս դեր է խաղում ռեժիսոր-դերասան մտերմությունը, թե՞, այնուամենայնիվ, առաջին տեղում մասնագիտական որակն է:

- Նման հարցի չէի սպասում (ժպտում է)… Գոնե իմ դեպքում՝ նման բան չկա: Սովորաբար, ռեժիսորն է դերասանին գտնում, որից հետո դերասանը որոշում է՝ աշխատե՞լ նրա հետ, թե՞ ոչ: Իմ դեպքում էլ այդպես է եղել. ռեժիսորներն ինձ գտել են, առաջարկել, ես էլ համաձայնվել ու համագործակցել եմ իրենց հետ: Ամեն մի համագործակցություն շարունակություն է ունեցել, նոր նախագծեր են ծնվել: Բոլորի հետ էլ սիրով եմ աշխատել, շատերի հետ ոչ միայն հաճելի, այլև անհրաժեշտ է աշխատելը:

- Ծնունդով գյումրեցի եք, սակայն գյումրեցուն հատուկ բարբառը Ձեր բառապաշարից բացակայում է: Հետաքրքիր է, իսկ գյումրեցուն բնորոշ հումորը պահպանվո՞ւմ է:

- (Ժպտում է) Ուսանողության տարիներին ինքս ինձ համար որոշեցի, որ բարբառն ինձ չպետք է խանգարի մասնագիտությանս մեջ: Փառք Աստծո՝ հրաշալի մասնագետներ կային, ովքեր ինձ օգնեցին այդ խնդիրը լուծել: Ցանկության և աշխատասիրության շնորհիվ ամեն ինչ էլ հաղթահարելի է… Իսկ հումորի մասին ոչինչ չեմ կարող ասել, երևի դա շրջապատս, ինձ հետ շփվող մարդիկ պետք է ասեն: Ամեն դեպքում դեռ ոչ մեկին չեմ հասցրել ձանձրացնել, երևի ինչ-որ մի բան դեռ մնացել է:

- Մի փոքր էլ անդրադառնանք ընտանեկան կյանքին. եթե չեմ սխալվում, Ձեր կինը ևս դերասանուհի է:

- Այո, Գյումրիում դասավանդելու տարիներին նա իմ ուսանողուհին է եղել: Դերասանուհի է, բայց հիմա մասնագիտական զբաղվածություն չունի, քանի որ փոքրիկներով է զբաղված: Մեծ տղաս 12, փոքրը՝ 10 տարեկան են: Բայց կինս նկարահանվել է Լուսինե Սարգսյանի «Շքամուտք» ֆիլմում: Եթե հետագայում էլ հետաքրքիր նախագծերի առաջարկներ լինեն, բոլորովին դեմ չեմ լինի նրա գործունեությանը:

- Քանի որ դասախոս-ուսանող եք, կարելի՞ է ենթադրել, որ Ձեր մեջ տարիքային տարբերություն կա:

- Ես շատ վաղ եմ սկսել դասավանդել, տարիքային տարբերությունն աննշան է՝ ընդամենը 2 տարի:

- Որպես դասախոս՝ դժվար չէ՞ր հարաբերություններ ձևավորել ուսանողի հետ:

- Դժվար չէր, սարսափելի էր, բայց հաղթահարվեց: Դասախոս լինելու հանգամանքն, իսկապես, շատ էր խանգարում: Բայց դե ասում են չէ՞. այն, ինչը դժվարությամբ է ստեղծվում, հետագայում առավել քաղցր պտուղներ է տալիս: 

- Չնայած փոքր տարիքին՝ Ձեր որդին էլ թատրոնում է խաղում: Փաստորեն, նույն ընտանիքում 3 արվեստագետ կա: Հեշտությամբ եք լեզու գտնո՞ւմ միմյանց հետ:

- Դե, որդուս դեռևս արվեստագետ չէի համարի (ծիծաղում է): Գուցե ուրիշների դեպքում բարդ է, բայց մեր ընտանիքում նման խնդիր չկա, ընդհակառակը՝ ավելի հեշտ է: Ըստ իս՝ շատ ավելի հեշտ է, երբ ամուսինները նույն բնագավառից են… 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:33 OVIO-ն ազդարարեց վերաբրենդավորման ավարտը և ամփոփեց գործընթացի արդյունքները Այսօր, 14:29 Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու Այսօր, 14:17 Հորդորում եմ մայթերով քայլել, թե չէ կստացվի ամեն ինչ լավ է, ամեն ինչ ընտիր է, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Վարչապետը՝ մարզպետներին Այսօր, 14:04 Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա քաղաքական ֆիասկոյի սկիզբը. Սուրենյանց Այսօր, 13:54 ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին՝ Մոսկվայում Այսօր, 13:46 Մարզահամերգային համալիրը կհիմնանորոգվի, կդառնա հավաքական թիմերի մարզման կենտրոն Այսօր, 13:33 Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին Այսօր, 13:29 Գյումրիում իշխանության զավթում է տեղի ունենում, որը կփորձեն տարածել մյուս համայնքների վրա. Քաղաքագետ Այսօր, 13:16 «Մի պզզցրեք, վարչապետն ա ստեով անցնում». ինչ է կատարվել, երբ Նիկոլ Փաշինյանն անցել է «Լվա ինքդ»-ի կողքով (Տեսանյութ) Այսօր, 13:10 Հայ-ադրբեջանական սահման Դուդայի այցի համար Բաքվում Լեհաստանի գործերի հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ Այսօր, 13:07 ՀՀ օրհներգը մինչ այժմ կատարվում էր աղավաղված տարբերակներով, անորակ ձայնագրություններով և տարբեր տեսակի մեկնաբանություններով. փոփոխություններ կարվեն. Փոխնախարար (Տեսանյութ) Այսօր, 13:00 «Թույլ չեմ տա որևէ մեկը ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի». Փաշինյանը խիստ նկատողություն հայտարարեց Շիրակի մարզպետին ու ԳՇ բարձրաստիճան պաշտոնյային (Տեսանյութ) Այսօր, 12:55 Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:51 Իջևանում արցախցիների համար կանցկացվի կարիերայի տոնավաճառ Այսօր, 12:49 Ավանեսյանը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ Այսօր, 12:40 Բանակայինների աշխարհի առաջնությունը ոչ թե մարզիկների համար է, ովքեր բանակ են գնում մրցմանը մասնակցելու, այլ առաջնություն է մարզիկների, ովքեր ծառայում են բանակում. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ) Այսօր, 12:26 Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինծառայող է զոհվել Այսօր, 12:23 Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա Այսօր, 12:21 Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Այսօր, 12:14 Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է գողությունը, մեղադրյալը կալանավորվել է Այսօր, 12:07 Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվի Այսօր, 11:56 Բաստուրմային ու սուջուխին ավելի մեծ ուշադրություն են հրավիրում, քան՝ օրհներգին. իմ մասնակցությամբ բոլոր միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին Այսօր, 11:39 Ցանկացած արյան, մեզի, մազի նմուշ, ում որ պետք է, կարող եմ տալ, թող գնան հանձնեն. Պատգամավորը՝ թմրամիջոց օգտագործելու լուրերի մասին Այսօր, 11:29 Գոռ Քլոյանի քույրը և դատավորը՝ նույն նախընտրական ցուցակում. Քոչարյանի և մյուսների գործով դատավորը պնդում է, թե չգիտեր այդ մասին Այսօր, 11:14 Էդուարդ Հակոբյանը նշանակվեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 11:13 Նոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Այսօր, 11:07 Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնության խնդիրների լուծման մրցույթում 8-ամյա Սոֆիա Բաղրամյանը հաղթող է ճանաչվել Այսօր, 11:00 Արթուր Պողոսյանը նշանակվեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:51 Անդրսահմանային գետերի ջրերի կառավարման ոլորտում Ադրբեջանի հետ պաշտոնական համագործակցություն առկա չէ Այսօր, 10:44 Գոհաբանության տոնի կապակցությամբ ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է Այսօր, 10:39 ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի Այսօր, 10:37 Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել է պարտավորությունները Այսօր, 10:30 Հայ մասնագետների թիմը կաջակցի Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոնի փորձը ներդնել նաև Երևանում. Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 10:25 Դադիվանքն ու «փաստի» հորինումը. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 10:21 Հրդեհ Լեռնավան գյուղում. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ Այսօր, 10:14 Երևանում շինարարության ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ հոսպիտալացվել է Այսօր, 10:12 Որ հասցեներում ջուր չի լինի Այսօր, 10:06 Գործընթացը ձգում են, որպեսզի Երևանում բնակարան գնող արցախցիների դեպքում անհնարին դարձվի տոկոսադրույքի հետվերադարձից օգտվելու հնարավորությունը. Աբրահամյան Այսօր, 09:43 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է Այսօր, 09:40 Աշոցքի, Գառնու տարածաշրջաններում, Վարդենիս, Աբովյան, Հրազդան, Ջերմուկ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին ձյուն է տեղում Այսօր, 09:11 «Փաստ». Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են Այսօր, 09:05 «Ժողովուրդ». Վրաստանից ավտոմեքենաների ներկրման գործարքն արվում է առանց Հայաստանի Այսօր, 09:04 «Հրապարակ». Խորհրդարանում ուրբաթ օրը արցախցիների հարցով քննարկում են անելու Այսօր, 08:59 «Փաստ». Վահան Քերոբյանը վաճառել է իրեն պատկանող menu.am-ը Այսօր, 08:56 «Հրապարակ». Ուսապարկերի ֆրակցիայում անգամ ինքնապաշտպանական բնազդը չի գործում Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ով է լինելու ԲԴԽ-ն լքող հաջորդ անդամը Կարեն Անդրեասյանի հեռանալուց հետո Այսօր, 08:52 «Ժողովուրդ». Կարեն Սարուխանյանը պետք է կրկնի՞ թմրանյութի հետազոտությունը Այսօր, 08:48 «Հրապարակ». Ինչու է Արփինե Սարգսյանը պաշտոնից ազատել ներքին գործերի փոխնախարար, ՔՊ-ական Դավիթ Համբարյանին Այսօր, 08:46 «Փաստ». Մեր իրականության մեջ որոշ շրջանակներ փաստացի Ադրբեջանի ջրաղացին ջուր են լցնում Այսօր, 08:44 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը գտել է իր պաշտոնը պահելու ձևը Այսօր, 08:42 «Հրապարակ». Փաշինյանն այսօր մի քանի անգամ գերազանցել է բոլոր նախորդ սուպերլիդերներին ու սուպերվարչապետներին 27/11/2024 22:38 Բարորակ նոպայաձև վերտիգո․ Երբ դիմել բժշկի 27/11/2024 22:24 Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց 27/11/2024 22:04 ԱԳՆ-ում պնդում են, թե Մոսկվան է որոշել, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում չանցկացվի 27/11/2024 21:45 Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր 27/11/2024 21:20 Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տվյալներ է հրապարակել Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի կրած կորուստների մասին 27/11/2024 20:58 «Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան 27/11/2024 20:35 Աբովյանի, Նաիրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Թալինի, Ախուրյանի, Ապարանի ավտոճանապարհներին մերկասառույց է 27/11/2024 20:18 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում 27/11/2024 20:00 ՊՆ-ից հերքում են Ջերմուկի դիրքերը լքելու մասին լուրը 27/11/2024 19:45 Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև 27/11/2024 19:29 Պաշտոնազրկված Քյարամյանն ու Բադասյանը զբոսնում են (Տեսանյութ) 27/11/2024 19:14 Բարդություններ կատարակտի վիրահատությունից հետո․ Ի՞նչ անել 27/11/2024 18:55 Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունում միանձնյա առաջատարն է Սարգիս Սարգսյանը 27/11/2024 18:42 Մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով «Mercedes»-ը բռնկվել է, վարորդին կարողացել են դուրս բերել ու տեղափոխել հիվանդանոց 27/11/2024 18:26 Նոր նշանակումներ՝ բանակում․ Կորպուսների հրամանատարներ են փոխվել 27/11/2024 18:10 Ծիլքար- Ջրաշեն ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար 27/11/2024 17:56 Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել 27/11/2024 17:42 Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է․ Հոկտեմբերին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը 27/11/2024 17:28 Փաշինյանը Արմեն Ղազարյանին ազատեց Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնից և նշանակեց ՆԳ նախարարի տեղակալ 27/11/2024 17:15 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 27/11/2024 17:04 «Միասին» շարժումը հաղորդում է ներկայացնելու՝ Նիկոլ Փաշինյանի և Մհեր Գրիգորյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով 27/11/2024 16:52 Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ 27/11/2024 16:41 Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան 27/11/2024 16:34 Աբովյանի 34-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և կաթուցիչ 27/11/2024 16:25 Ո՞ր hայ արտիստները կլինեն բրիտանացի աստղ Քրեյգ Դեյվիդի հետ նույն բեմում 27/11/2024 16:21 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրագործման հարցը 27/11/2024 16:18 Հարավային Կովկասում մշակութային արժեքների ոչնչացումն ու յուրացումը շարունակում է լուրջ մտահոգության տեղիք տալ. ՀՀ ԱԳ փոխնախարար 27/11/2024 16:11 Հանդիպել ենք Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ՝ քննարկել երկկողմ, Հայաստան-ԵՄ, տարածաշրջանային հարցեր. Արսեն Թորոսյան 27/11/2024 15:54 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության դիտորդների հետ 27/11/2024 15:46 Նոր Խարբերդի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 27/11/2024 15:36 Ռուբլու առքի միջին գինը 3.52 դրամ է, վաճառքինը՝ 3.88. Տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 27/11/2024 15:23 Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի 27/11/2024 15:16 Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը 27/11/2024 15:04 Վարչապետի մամուլի քարտուղարը կմեկնի արձակուրդ 27/11/2024 15:02 Ալեն Սիմոնյանը պատրաստ է ցուցաբերել օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում 27/11/2024 14:56 Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել 27/11/2024 14:52 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 110 դեպք 27/11/2024 14:48 Թուրքիայում և Ադրբեջանում Փաշինյանի «նվերը» անտեսվեց, թվում էր` պիտի լիներ հակառակը․ Ֆարմանյան 27/11/2024 14:42 Վահան Կոստանյանն ու ԱՄԷ ԱԳ պետնախարարն ընդգծել են համագործակցության ընդլայնման կարևորությունը 27/11/2024 14:39 ՔՊ-ն ԲԴԽ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին 27/11/2024 14:32 Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը քաղաքական և իրավական խայտառակություն է, հանրության աջակցությունը կորցրած ուժը փորձում է Գյումրիում իշխանություն զավթել. Մեսրոպ Առաքելյան 27/11/2024 14:07 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 27/11/2024 14:01 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 27/11/2024 13:59 Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում. ՍԱՏՄ (Լուսանկարներ) 27/11/2024 13:55 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 27/11/2024 13:46 Ռազմատեխնիկայի գնումների մասին լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու. ՊՆ-ն պետք է աշխատի նաև հնդկական կողմի հետ. Աբրահամյան 27/11/2024 13:43 Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը. Ագնեսա Խամոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը