21/01/2017 12:06
Երգի ստեղծման հիմքում ապրիլյան դեպքերին հաջորդած զգացողություններս ու մտքերս են. Կայացավ Դավիթ Միրոյանի «Հով արեք» տեսահոլովակի պրեմիերան
Երգիչ, ռեփեր Դավիթ (Դավո) Միրոյանը ստեղծագործական դադարից հետո հանրությանը ներկայանում է նոր տեսահոլովակով: «Հով արեք» խորագիրը կրող երգի ստեղծման հիմքում ապրիլյան դեպքերին հաջորդած իր զգացողություններն ու մտքերն են:
«Ինչպես շատերը, Արցախում տեղի ունեցած ապրիլյան դեպքերից հետո, իսկապես, դժվար պատմելի, կուտակված զգացողություններ ունեի, որը, վերջապես, կարողացա արտահայտել այս երգի միջոցով: Հոգեվիճակս այսկերպ եմ ներկայացնում հանրությանը» , - նշեց Դավիթ Միրոյանը:
Երգի խոսքերի հեղինակը ինքն է, երաժշտությունը գրել է Դավիթ Բադալյանի հետ: Տեսահոլովակի ռեժիսորն է Սուրեն Թադևոսյանը, բեմադրող- նկարիչը՝ Տիգրան Առաքելյանը:
Տեսահոլովակը պատրաստվել է անիմացիայի միջոցով՝ փորձելով առավել ազդեցիկ դարձնել ասելիքն ու պատկերները: