21/01/2017 15:30
Լապշինի հետապնդումը քաղաքական է. Արա Ղազարյան
Ադրբեջանի կողմից բլոգեր Լապշինի հետապնդումը ավելի շուտ քաղաքական է, քան՝ քրեական, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Արա Ղազարյանը:
«Լապշինը ենթարկվում է քրեական հետապնդման ոչ թե նրա համար, որ կատարել է հանցագործություն, այլ որ հայերի նկատմամբ բարյացակամ կարծիք է հայտնել: Այսինքն՝ քրեական հետապնդման նպատակը ոչ թե հանցավորության դեմ պայքարն է, այլ քաղաքական է, ինչը նշանակում է, որ այդ քրեական հետապնդումն իրավաչափ չէ», - նշեց փաստաբանը:
Նա նաև ընդգծեց, որ Ադրբեջանը սկսել է ակտիվ կիրառել Քրեական օրենսգրքի 281-րդ հոդվածը, որը հիշեցնում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որի վերաբերյալ կան տասնյակ դատական ակտեր և այն քննադատվում է ողջ միջազգային հանրության կողմից: