23/01/2017 14:44
Հայկական ատոմակայանն աշխատում է բնականոն ռեժիմով. Հայկ Հարությունյան
Հայկական ատոմային էլեկտրակայանն աշխատում է բնականոն ռեժիմով և որևէ խնդիր չկա, լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը:
Հունվարի 21-ին բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում վթարային անջատման հետևանքով ամբողջությամբ հոսանքազրկվել էր ՀԱԷԿ առաջին բլոկի էլեկտրասնուցումը, իսկ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվում էր Վրաստանից:
«Դա ատոմակայանի խնդիրը չէր, այլ բարձրավոլտ էլեկտրակայանների ցանցերի գծերի վրա առաջացած խնդիր էր, ինչը պայմանավորված էր սառույցի կուտակումից: Այդ դեպքը ցույց տվեց, որ ատոմակայանի պաշտպանական համակարգերն անխափան աշխատում են, համակարգային վթար չի եղել», - նշեց Հայկ Հարությունյանը:
Նրա խոսքով, այս պահին ատոմակայանը նորմալ աշխատում է: