23/01/2017 14:33
Ջական կորակազրկվի 4 խաղով
«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական բաց կթողնի լոնդոնյան ակումբի առաջիկա 4 խաղերը, հայտնում է Sports.ru-ն:
«Բարնլիի» դեմ Պրեմյեր լիգայի 22-րդ տուրի խաղում (2:1) Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստը երկրորդ կարմիր քարտն է ստացել այս մրցաշրջանում: Նախորդ կարմիր քարտի համար նա պայմանական որակազրկվել էր 3 խաղով: «Բարնլիի» դեմ խաղում ստացած կարմիր քարտից հետո պայմանական որակազրկումը մտել է ուժի մեջ և նա բաց կթողնի 4 հանդիպում:
Ջական «Արսենալին» չի օգնի «Սաութհեմփթոնի», «Ուոթֆորդի», «Չելսիի» ու «Հալ Սիթիի» դեմ խաղերում: