23/01/2017 17:36
Լուիս Էնրիկե. «Բարսելոնայի» խաղը դեռ հեռու է իդեալականից
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Էյբարի» նկատմամբ 4:0 հաշվով հաղթանակն Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի խաղում, փոխանցում է Sports.ru-ն:
«Թիմի խաղից գոհ եմ: Լավ արդյունքներն օգտակար են, ֆուտբոլիստները վստահություն են ձեռք բերում, բայց մեր խաղը դեռ հեռու է իդեալականից: Մեկնարկային 20-25 րոպեներին ոչինչ չէինք կարողանում առաջարկել «Էյբարի» պրեսինգին: Ընդհանուր առմամբ, անցկացրինք լավ խաղ, սակայն պետք է նաև արժանին մատուցել մրցակցին: Ինչ վերաբերում է Սերխիո Բուսկետսի վնասվածքին, ապա դա մեծ խնդիր է մեզ համար, սակայն կփորձենք գտնել որոշումներ»,- ասել է մարզիչը: