23/01/2017 09:39
Հայկական համարանիշերով մեքենաներն այսուհետ կարող են Իրան մուտք գործել վճարելով $90 երաշխիքային գումար՝ նախկին $500-ի փոխարեն
Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար, տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանատան Facebook-յան էջը:
«Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը», - ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ: