23/01/2017 20:34
Թրամփը հրաժարվել է հրապարակել իր հարկային հայտարարագիրը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հրապարակի հարկային հայտարարագիրը։ Այս մասին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է նախագահի ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Մարդկանց դա չէր հետաքրքրում, երբ նրա օգտին էին քվեարկում։ Ամերիկացիներին ավելի շատ պետք է հետաքրքիր է՝ ինչպիսին կլինեն իրենց սեփական հարկային հայտարարագրերը Թրամփի նախագահության օրոք», - ասել է նախագահի խորհրդականը։
Միևնույն ժամանակ, ABC հեռուստաալիքի և The Washington Post թերթի համատեղ անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 74 տոկոսը կցանկանար, որպեսզի նախագահի հարկերի մասին տվյալները հրապարակվեն։ Մի խումբ ակտիվիստներ հրապարակել են դիմում՝ Թրամփի հարկերի մասին հաշտվետություն հրապարակելու պահանջով, որը հավաքել է ավելի քան 100 հազար ստորագրություն։