23/01/2017 12:44
Ֆեդերերը քառորդ եզրափակչի ամենատարեց մասնակիցն է դարձել՝ 1978 թվականից ի վեր
35-ամյա շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը, ով Ավստրալիայի Բաց առաջնության 1/8-րդ եզրափակչում առավելության է հասել Ճապոնիայի ներկայացուցիչ Կեյ Նիշիկորիի նկատմամբ, դարձել է քառորդ եզրափակիչ փուլի ամենատարեց մասնակիցը: Վերջին անգամ մրցաշարի 8 լավագույն թենիսիստների թվում էր 35-ամյա Արթուր Էշը` 1978 թ.:
Ներկա պահին Ֆեդերերը 35 տարեկան, 5 ամսեկան և 14 օրեկան է, իսկ Արթուրն այն ժամանակ 35 տարեկան, 5 ամսեկան և 20 օրեկան էր, փոխանցում է Sports.ru-ն:
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում Ֆեդերերը 2-րդ ամենատարեց մասնակիցն է և այս ցուցանիշով զիջում է միայն Ջիմի Քոնորսին, ով 1991 թ. Ամերիկայի Բաց առաջնությունում, 39 տարեկան հասակում դարձել է կիսաեզրափակչի մասնակից: