23/01/2017 16:24
Նավթի համաշխարհային գները չեն կողմնորոշվում դինամիկայի հարցում
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները տարբեր ուղղություն ունեն, հայտնում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 2,04 տոկոսով՝ հասնելով 52,42 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի մարտի ֆյուչերսներն էլ նվազել են 0,09 տոկոսով՝ հասնելով բարելի համար 55,44 դոլարի: