24/01/2017 16:56
Հայաստանը Սինգապուրի ու Կանադայի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր կստորագրի
Հայաստանն ու Սինգապուրը օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր են ստորագրելու:
Փաստաթղթի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու նախագիծը ներառված է կառավարության՝ հունվարի 26-ին նախատեսվող նիստի օրակարգում:
Ըստ նախագծ՝ համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Կառավարության այդ օրվա նիստում, հավանաբար, հավանության կարժանանա «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կանադայի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագիծը:
Նախագիծն ուղղված է օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունների լիարժեք և պատշաճ իրավական կարգավորմանը, «Բաց երկնքի» քաղաքականության սկզբունքների ներդրմանը և երկու պետությունների ավիաընկերությունների համար ազատ մրցակցային դաշտի ապահովմանը:
Համաձայնագրի կնքման արդյունքում օդային հաղորդակցությունների ոլորտում երկու պետությունների հարաբերությունները լիարժեք կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակում, ինչպես նաև համաձայնագրի կնքումը կնպաստի երկու պետությունների միջև զբոսաշրջության և տնտեսական հարաբերությունների զարգացմանը: