24/01/2017 12:20
Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու մասին կհայտարարի վաղը, իսկ այսօր նշում է ծննդյան օրը
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից դուրս գալու կապակցությամբ վաղը հայտարարությամբ հանդես կգա:
«Դիմում դեռ չեմ ներկայացրել, հայտարարությամբ հանդես կգամ, վաղը կիմանաք», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանը:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նախկին վարչապետը կմիանա Գագիկ Ծառուկյանին:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն, Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ նման տեղեկատվության չի տիրապետում:
Ի դեպ, այսօր Հովիկ Աբրահամյանի ծննդյան օրն է: Aysor.am-ի թղթակցի հարցին պատասխանելուց հետո նա ասաց. «Ես էլ գիտեմ զանգել ծնունդս եք շնորհավորում»: